-
08.11.2019|
02:02
Երեկ հայտնի է դարձել, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Սույնի կապակցությամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՀՖՖ ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի տեղադրած լուսանկարով, որտեղ ասվում է, որ ֆեդերացիայի նախագահը իրավունք չունի հավաքականի մարզիչ նշանակելու։
-
08.11.2019|
02:01
Չեմպիոնների լիգայի երեքշաբթի-չորեքշաբթի կայացած մրցակցություններով մեկնարկեց խմբային դիմակայությունների երկրորդ փուլը, ինչը նշանակում է, որ առաջինների վերջին հանդիպումները դառնում են երկրորդների առաջինը, ու այսպես շարունակաբար: Հանդիպումների այս հայելայինները կոնկրետ երրորդ ու չորրորդ տուրերի հաշվարկով հնարավորություն են տալիս նույն թիմերի իրար հետ մրցելը տեսնել երկու անգամ անընդմեջ, շոշափելիորեն զգալ, թե կոնկրետ ինչ գործոնների հաշվին է այս կամ այն թիմի առավելությունը մրցակցի նկատմամբ, կամ ինչումն է նրանց հավասարությունը:
-
07.11.2019|
14:07
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը: A խմբում կայացան «Ռեալ»-«Գալաթասարայ» և «Պարի Սեն Ժերմեն»-«Բրյուգե» հանդիպումները։
-
07.11.2019|
13:56
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020-ի նոյեմբերի 30-ը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
-
05.11.2019|
20:22
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ալեքսանդր Գրիգորյանը՝ ՀՖՖ-ն համաձայնության է եկել 53-ամյա մասնագետի հետ: Նրա նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին:
-
05.11.2019|
00:29
Հերթական՝ թվով վեցերորդ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո իսպանական Marca-ն զրույց է ունեցել կատալոնյան «Բարսելոնի» ու Արգենտինայի ազգային ընտրանու հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Լիոնել Մեսիի հետ՝ շեշտադրելով բացառապես նրա անձնական կյանքի մանրամասները, նախասիրությունները, սովորությունները:
-
05.11.2019|
00:26
Վրաստանում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Տղամարդկանց մեր ընտրանին Բաթումում այդպես էլ չկարողացավ մեդալ նվաճել։
-
05.11.2019|
00:25
Ամեն ինչի սկիզբը դրեց դիվիզիոնի բացահայտ հետնապահ «Դիժոնին» տանուլ տված «Պարի Սեն Ժերմենը»։ Այս ախտը մեկ օր անց վարակեց «Բարսելոնին», որը ֆրանսիական գրանդ ակումբի պես նույնպես խաղը շահում էր արտագնայում, սակայն նրա պես ճզմվեց։
-
01.11.2019|
01:48
Անսովոր խոշոր հաշիվ է գրանցվել Անգլիայի լիգայի գավաթի «Լիվերպուլ»-«Արսենալ» դիմակայությունում: Մեկ քառորդ եզրափակիչ հանող այս մրցակցությունում խաղի հաշիվն արդեն վեցերորդ րոպեին բացել են տանտերերը՝ շնորհիվ Մուստաֆիի ինքնագոլի: Սրանից հետո եկել է հյուրերի գերիշխելու ժամանակը:
-
01.11.2019|
01:47
Բաթումում ընթանում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Նախորդում ռուսներին զիջելուց հետո մեր ընտրանին հաղթական մրցելույթ է ունեցել՝ 3:1 հաշվով պարտության մատնելով սլովենացիներին: